Տոնի Կրոսը կարող է մասնակցել ՉԼ 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղին։
Կիսապաշտպանը մարզվել է «Ռեալի» ընդհանուր խմբի հետ։ Այս մասին հաղորդում է AS-ը։ Նշվում է, որ փարիզյան թիմի դեմ խաղը կախված կլինի նրա ինքնազգացողությունից։
«Խաղացողը, որը հարյուր տոկոսով պատրաստ չէ, չի կարող մասնակցել նման խաղի։ Եթե Կրոսը հարյուր տոկոսով պատրաստ լինի, կխաղա, եթե 95՝ ոչ»,- ասել է Անչելոտին։
32-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան թիմի՝ ՊՍԺ-ի դեմ խաղի հայտացուցակում է։