«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։ Առաջին հանդիպումն ավարտվել է փարիզեցիների հաղթանակով (1-0):
«Այժմ երկու թիմերն էլ ճնշման տակ են: Ե՛վ մենք, և՛ ՊՍԺ-ն ցանկանում ենք քառորդ եզրափակիչ դուրս գալ։
Մադրիդի «Ռեալը» երազում է ևս մեկ անգամ Չեմպիոնների լիգան հաղթելու մասին, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դա իրականանա։
ՊՍԺ-ն դեռ չի հաղթել այս մրցաշարում, և դա միայն ապացուցում է, որ աներևակայելի դժվար է հաղթել Չեմպիոնների լիգայում»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 2,50 գործակցով, ոչ-ոքին՝ 3,85, իսկ ՊՍԺ-ի հաղթանակը՝ 2,80։