Յուրգեն Կլինսմանը գնահատել է Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլին» հաղթելու «Ինտերի» հնարավորությունները.
«Շանս միշտ էլ կա, քանի որ 90 րոպեում կարող է աներևակայելի բան տեղի ունենալ։ Չնայած «Լիվերպուլը» բացառիկ թիմ է, սակայն ֆուտբոլիստները ևս մարդ են։
«Ինտերը» կորցնելու ոչինչ չունի, և սա լավագույն պատճառն է: Եթե նրանք գոլ խփեն առաջին խաղակեսում, վստահությունը կբարձրանա, և ո՞վ գիտի, թե ինչ կլինի հետո: «Ինտերն» առաջին խաղում ամեն ինչ ճիշտ արեց, նրանց միայն գոլ էր անհրաժեշտ։
Եթե նույնիսկ «Ինտերը» դուրս մնա այս փուլում, ապա այն, թե ինչպես է դուրս մնալու, նշանակություն կունենա մրցաշրջանի մնացած հատվածի համար: Նրանք պետք է առյուծների պես կռվեն՝ իրենց ոգևորությամբ շարունակելու հաղթել մրցակիցներին Սերիա Ա-ում»,- La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է միլանյան ակումբի նախկին խաղացողը:
Առաջին խաղն ավարտվել է մերսիսայդցիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա «Էնֆիլդում» մարտի 8-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 00:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,55 գործակցով, ոչ-ոքին՝ 4,45, իսկ «Ինտերի» հաղթանակը՝ 6,00։
























































