«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի ոչ կայուն վիճակի մասին։
«Ինձ դուր չի գալիս, որ մեզ մոտ մեկ վերելքներ են, մեկ՝ վայրէջքներ։ Այդպիսին է ակումբի պատմությունը։ Մրցունակ լինելու համար պետք է փորձել ինչ-որ բան հաղթել, փորձել պայքարել ինչ-որ կարևոր բանի համար ու դառնալ ուժեղ թիմ, առաջինը, ինչ պետք է լինի, արդյունքների կայունությունն է, ինչպես նաև պետք է խուսափել վերելքներից ու վայրէջքներից։
Փոխել այն իրավիճակը, որն արդեն շատ-շատ տարիներ է «Տոտենհեմում», այնքան էլ հեշտ չէ։ Կարճ ժամանակում դա անելն անհնար է։ Ոչ միայն ինձ համար, այլև ցանկացած այլ մարզչի։
Հատկապես, երբ այս ակումբում արդեն 20 տարի է այդ իրավիճակն է։ Երբեմն բարկանում ես։ Կարծում եմ՝ բարկանալը նորմալ է, երբ պարտվում ենք։ Մի բան է բարկանալ, երբ պարտվում ենք, մեկ այլ բան՝ խոսել քո արձագանքի ու էմոցիաների մասին։ Դրանք տարբեր բաներ են»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Football.London-ը։
























































