«Չելսիի» վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի Ուկրաինայում տուժած անձանց օգնությանը։ Այս մասին հայտնել է Ռոման Աբրամովիչի ներկայացուցիչը։
«Խոսքը բոլոր կողմերից հակամարտությունից տուժածների մասին է՝ ռուսներ, ուկրաինացիներ, Դոնեցկում և Լուգանսկում տուժածներ»,- մեջբերում է ներկայացուցչին RBC Sport-ը։
Ավելի վաղ Աբրամովիչը հայտարարել էր «Չելսին» վաճառելու որոշման մասին։ Նա հանձնարարել է ստեղծել բարեգործական հիմնադրամ, որին նվիրաբերվելու է ակումբի վաճառքից ստացված ողջ մաքուր եկամուտը։
«Չելսին» շուտով կարող է վաճառվել ամերիկա-շվեյցարական կոնսորցիումին։ Մանրամասներն՝ այստեղ։
























































