ՄՅՈՒ-ի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, որը հիմա փորձագետ է աշխատում բրիտանական հեռուստատեսությունում, խոսել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին։
«Չեմ կարծում, թե Կոնտեն «Տոտենհեմում» կմնա ամառվանից հետո։ Դրա մասին կարելի է դատել՝ նայելով ԶԼՄ-ների նորություններն ու այն կազմին, որ նա ունի։
Կարծում եմ՝ նա հանգիստ կարող է ասել, որ չգիտեր, որ ամեն ինչ այսքան վատ է, դրա համար էլ մեղքի զգացում չի ունենա իր հեռանալու համար։ Նա նրանցից չէ, որոնք զղջում են դրա համար։ Շատ կզարմանամ, եթե նա մնա «Տոտենհեմում»»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
























































