Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը՝ Ջիմ Ռեթքլիֆը, հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» գնմամբ։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ գործարարն ավելի վաղ ևս փորձել էր գնել «Չելսին» Ռոման Աբրամովիչից։
Ռեթքլիֆի կարողությունը գնահատվում է 6 միլիարդ ֆունտ (7,2 միլիարդ եվրո)։ «Չելսին» կարող է դառնալ անգլիացի գործարարի 3-րդ ակումբը։ Ավելի վաղ նա գնել է շվեյցարական «Լոզանն» ու ֆրանսիական «Նիսը»։
























































