Ռոման Աբրամովիչի կողմից ակումբի վաճառքից հետո «Չելսիի» ղեկավարությունում փոփոխություններ կլինեն։
Մարտի 2-ին ռուս գործարարը հայտարարեց լոնդոնյան ակումբի առաջիկա վաճառքի մասին։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Չելսիից», ամենայն հավանականությամբ, կհեռանա տնօրեն Մարինա Գրանովսկայան և ակումբի նախագահ Բրյուս Բաքը:
Գրանովսկայան ղեկավարում է տրանսֆերային քաղաքականությունը։ Մինչ այդ նա ակումբում աշխատել է այլ պաշտոններում։
























































