Յուրգեն Կլոպը մեկնաբանել է կիսապաշտպան Տակումի Մինամինոյի դուբլը «Նորվիչի» դեմ խաղում (2-1):
Լիվերպուլի գլխավոր մարզիչը խոսել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի հանդիպումից հետո.
«Ես զարմացած չեմ, քանի որ Տակումին անհավանական խաղացող է: Դա նրա լավագույն խաղն էր «Լիվերպուլի» կազմում:
Նա սուպեր հանդիպում անցկացրեց և անընդհատ սպառնալիքներ էր ստեղծում մրցակցի դարպասին։ Ուժեղ քամի կար, բայց նա հիանալի գործեց՝ հրաշալի վարվելով գնդակի հետ։
Ուրախ եմ, որ նա լավ տպավորություն թողեց: Առանց նրա մենք չէինք հասնի քառորդ եզրափակիչ կամ Լիգայի գավաթի եզրափակիչ։ Այս տղան հիանալի է»,- ասել է Կլոպը։
























































