Թոմաս Տուխելը մեկնաբանել է Ռոման Աբրամովիչի որոշումը՝ վաճառել «Չելսին»։
«Հավանաբար, ես այս մասին իմացել եմ ձեզնից մի փոքր ավելի վաղ։ Ամբողջ օրը ասեկոսեներ էինք լսում, հեռուստացույց դիտում, բոլորը քննարկում էին ժողովների ու ընթրիքների ժամանակ։ Սա մեծ նորություն է:
Կարծում եմ, որ Աբրամովիչի ցանկացած որոշում ճիշտ է։ Սա նրա ընտրությունն է, նրա ակումբը, և դա ես չեմ կարող մեկնաբանել: Շատ կարճ ժամկետում մեզ համար՝ թիմը, կազմը, խաղացողները, հուսով եմ՝ շատ բան չի փոխվի, գուցե նույնիսկ ոչինչ չփոխվի:
Մենք փորձում ենք փակել աղմուկը և մնալ կենտրոնացած, ինչը միշտ չէ, որ հեշտ է, բայց այսօր մենք ցույց տվեցինք, որ կարող ենք դա անել: Մենք կղզում չենք ապրում, խաղացողներն ունեն ինտերնետ. ոմանք անհանգստացած են: Հեշտ չէ նույն օրը խաղ խաղալ, որտեղ կենտրոնացվածությունը բացարձակապես կարևոր է»,- մեջբերում է Տուխելին BBC Sport-ը:
























































