Ռոման Աբրամովիչը «Չելսիից» չի պահանջի պարտքերի մարում.
«Ես պարտքերի վերադարձ չեմ խնդրի. ինձ համար դա միշտ եղել է ոչ թե բիզնեսի կամ փողի, այլ խաղի և ակումբի հանդեպ մաքուր կիրք»,- ասվում է գործարարի հայտարարության մեջ, որը մեջերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Աբրամովիչին լոնդոնյան ակումբի պարտքի գումարը գնահատվում է 1,51 մլրդ ֆունտ։
Հիշեցնենք, երեկ ռուս գործարար Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել Լոնդոնի «Չելսի» ակումբը, այս մասին պաշտոնապես հայտարարել է ակումբի մամուլի ծառայությունը։
























































