Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչում «Չելսին» հյուրընկալվել էր «Լութոն Թաունին» ու կամային հաղթանակ տարավ։ Հանդիպումն ավարտվեց 2-3 հաշվով։
Արդեն 2-րդ րոպեին տանտերերը բացեցին հանդիպման հաշիվը, լոնդոնցիները միայն 25 րոպե անց կարողացան հավասարեցնել հաշիվը, բայց առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ տանտերերը նորից առաջ անցան հաշվի մեջ։
68-րդ րոպեին Վերները նորից հավասարեցրեց հաշիվը, իսկ տասը րոպե անց նրա փոխանցումից հետո Լուկակուն հաղթանակ պարգևեց «Չելսիին»՝ թիմին դուրս բերելով քառորդ եզրափակիչ։
























































