Դիմիտար Բերբատովը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին հնչող քննադատությունների մասին.
«Այն ամենին, ինչ նա հասել է ֆուտբոլում,չի եղել պատահականության շնորհիվ: Նա գիտի, թե ինչ է անում, և նա գիտի, որ պետք է ավելին անի այս պահին և վստահեք ինձ, դա իրեն առաջ կտանի:
Մարդիկ պետք է հանգիստ թողնեն նրան և թույլ տան, որ նա շարունակի իր գործը»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը Evening Standard-ին:
Բերբատովն ու Ռոնալդուն միասին հանդես են եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում` մինչև պորտուգալացու Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելը:
























































