Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այս ամառ կարող է հեռանալ «Բավարիայից»:
Լեհ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին, ուստի Գերմանիայի չեմպիոնները կարող են վաճառել հարձակվողին, որպեսզի մեկ տարի անց անվճար բաց չթողնեն այլ ակումբ:
«Արսենալը» հետաքրքրված է Լևանդովսկու ծառայություններով, հայտնում է The Sun-ը։
Ռոբերտի որոշումը լոնդոնյան ակումբ հնարավոր տեղափոխության վերաբերյալ կախված կլինի այս մրցաշրջանի ավարտին «զինագործների» Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելուց։
























































