Անգլիական «Վեսթ Հեմի» և Ուկրաինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրեյ Յարմոլենկոն դիմել է Ռուսաստանի հավաքականի խաղացողներին։
Ուկրաինացին տեսաուղերձ է ձայնագրել՝ հարցնելով, թե ինչու նրանք ոչինչ չեն ասում Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։
«Ես Անդրեյ Յարմոլենկոն եմ, Ուկրաինայի հավաքականի խաղացող, ծնվել եմ Սանկտ Պետերբուրգում, բայց մեծացել եմ Ուկրաինայում և ինձ 100%-ով ուկրաինացի եմ համարում։
Հարց ունեմ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներին. տղե՛րք, ինչո՞ւ ոչինչ չեք ասում։ Մեր երկրում մարդկանց սպանում են, մեր կանանց սպանում են, մեր մայրերին սպանում են, մեր երեխաներին սպանում են։ Բայց դուք ոչինչ չեք ասում, ոչինչ չեք մեկնաբանում։
Ասեք ինձ, խնդրում եմ, ի՞նչ կլինի ձեզ, եթե դուք բոլորդ պարզապես համախմբվեք և մարդկանց ցույց տաք, թե իրականում ինչ է կատարվում մեր երկրում։ Ես գիտեմ ձեզանից շատերին, ձեզնից շատերին ես ճանաչում եմ: Եվ դուք բոլորդ ինձ ասացիք, որ այդպես չպետք է լինի։ Հետևաբար, տղե՛րք, դուք ազդեցություն ունեք մարդկանց վրա, ցույց տվեք դա, խնդրում եմ ձեզ: Խնդրում եմ։ Շնորհակալություն բոլորիդ ուշադրության համար։ Փա՛ռք Ուկրաինային»,- ասել է Յարմոլենկոն իր Instagram-ում։