Metaratings-ի փոխանցմամբ՝ City Football Group (CFG) հոլդինգի ներկայացուցիչները դադարեցրել են Մոսկվայի «Սպարտակի» բաժնետոմսերի հնարավոր գնման քննարկումը Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո։
Միաժամանակ, CFG-ն կարող է վերադառնալ բանակցություններին իրավիճակի կարգավորումից հետո։ Ավելի վաղ Metaratings-ը հայտնել էր, որ ԱՄԷ-ի ընկերությունը պատրաստ է տարեկան մոտ 25-30 մլն եվրո ներդնել ռուսական ակումբում, սակայն ֆինանսավորման մանրամասները կքննարկվեն բանակցությունների ավելի առաջադեմ փուլերում։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին «Սպարտակը» ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի որոշմամբ դուրս մնաց Եվրոպայի լիգայի 2021/22 մրցաշրջանից։ Բացի այդ, ռուսական բոլոր ակումբներին, ինչպես նաև ազգային հավաքականին ժամանակավորապես արգելվում է մասնակցել այդ կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։
City Football Group-ը «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերն է։