«Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է ֆինանսական հաշվետվություն, որը ցույց է տալիս, որ ակումբի մաքուր պարտքը վերջին 12 ամիսների ընթացքում աճել է մինչև 494,8 միլիոն ֆունտ:
Սա 8,6 տոկոսով ավել է 2020 թվականի նույն հաշվետու ժամանակաշրջանի համեմատ։
Եռամսյակի ընդհանուր գործառնական ծախսերը կազմել են 179,7 մլն ֆունտ, ինչը նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է 41,1 մլն ֆունտով կամ 29,7%-ով: Միաժամանակ ակումբի կիսամյակային եկամուտն ավելացել է մինչեւ 185,4 մլն-ով։
«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս աշխատավարձերի ծախսերը կազմում են 391 մլն ֆունտ:
























































