«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները կարող է վերադառնալ Գերմանիա։
Ինչպես հայտնում է Sky Sport Deutschland-ը, ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիան»: Սակայն բանակցություններ դեռ չեն կայացել։
Նշվում է, որ տրանսֆերի հետ կապված խնդիր կարող է լինել գերմանացու բարձր աշխատավարձը, որը կազմում է մոտ 16 միլիոն եվրո։
Միաժամանակ, «Չելսին» այս պահին մտադիր չէ ազատվել Վերներից, սակայն ակումբը պատրաստ է բանակցել, եթե արժանի առաջարկ ստացվի։
























































