Ռոման Աբրամովիչը պատրաստ է վաճառել Լոնդոնի «Չելսին». այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Ըստ աղբյուրի՝ Աբրամովիչը համապատասխան առաջարկներ կստանա այս շաբաթ։
Խոսքը միանգամից երեք պոտենցիալ գնորդի մասին է։ Ավելի վաղ նշվում էր, որ Աբրամովիչը չի պատրաստվում վաճառել ակումբը։ Սակայն այժմ իրավիճակը փոխվել է, քանի որ գործարարի նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ։
Անցյալ շաբաթ Աբրամովիչը ակումբի կառավարումը հանձնել է «Չելսի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին։
Ռուս գործարարին «Չելսին» է պատկանում 2003 թվականից։ Նրա օրոք լոնդոնցիները նվաճել են ավելի քան երկու տասնյակ տիտղոս:
Շվեյցարացի 86-ամյա գործարար Հանսյորգ Ուիսը համարվում է ակումբը ձեռք բերելու գլխավոր թեկնածուն։
























































