Գերմանիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, վերջինիս ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են համարվում ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը»։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան գրանդը չի կարողանում համաձայնության գալ պաշտպանի հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Միակ տարբերակը կարող է լինել այն, որ Ռյուդիգերը դառնա «ազնվականների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Ակնկալվում է, որ ֆուտբոլիստը վերջնական որոշում է կայացնելու ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։