«Չելսիի» պաշտպան Սեսար Ասպիլիկուետան մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնայի» ներկայացուցիչները իսպանացուն առաջարկել են երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Ըստ աղբյուրի՝ գործարքի հավանականությունը բավականին մեծ է։ Վերջնական որոշումը պետք է կայացնեն լոնդոնցիների ղեկավարները։
























































