«Ֆուլհեմը» հետաքրքրված է հարձակվող Մարիո Բալոտելիի ծառայություններով, հայտնում է Football Italia-ն:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգա վերադառնալու դեպքում ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը 31-ամյա ֆուտբոլիստի օգնությամբ։
Չեմպիոնշիփում «Ֆուլհեմը» վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 33 տուրերում վաստակելով 70 միավոր և մոտակա հետապնդողից առաջ է 9 միավորով:
Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Նյուքասլը»։