48-ամյա ամերիկացի մասնագետ Ջեսի Մարշը դարձել է «Լիդսի» նոր գլխավոր մարզիչը։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2025 թվականի հունիսը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մարշը 2018-2019 թվականներին եղել է «Լայպցիգի» մարզչական շտաբի կազմում, որից հետո աշխատել է որպես գլխավոր մարզիչ «Զալցբուրգում»։ 2021 թվականի հուլիսից դեկտեմբեր ամիսներին նա գլխավորել է «Լայպցիգը»։ Մարշը «Լիդսում» փոխարինեց Մարսելո Բյելսային: Թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 16-րդն է։
Посмотреть эту публикацию в Instagram