«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հսկայական գումար է կորցրել Նյու Յորքում գտնվող բնակարանի վաճառքից։
Ինչպես տեղեկացնում է Expansion-ը, Trump Tower երկնաքերում գտնվող բնակարանը պորտուգալացին 2015 թվականին գնել է 16,5 միլիոն եվրոյով, սակայն կարողացել է վաճառել ընդամենը 6,3 միլիոն եվրոյով։
37-ամյա ֆուտբոլիստը մանկունիանցիների կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
























































