Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին, հայտնում է The Jerusalem Post-ը։
Աբրամովիչը Բելառուս է մեկնել Ուկրաինայի խնդրանքով։ Գոմելի շրջանում բանակցություններ են ընթանում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև։
Ըստ հրապարակման՝ «Չելսիի» սեփականատերը բանակցությունների է գնացել Ուկրաինայի խնդրանքով։
«Կարող եմ հաստատել, որ Ռոման Աբրամովիչին դիմել է ուկրաինական կողմը՝ խաղաղ կարգավորման հասնելու համար աջակցություն ցուցաբերելու համար։ Հաշվի առնելով, թե ինչի մասին է խոսքը, խնդրում եմ հասկանալ, թե ինչու մենք չմեկնաբանեցինք ո՛չ իրավիճակը որպես այդպիսին, ո՛չ նրա ներգրավվածությունը», — The Jerusalem Post-ին ասել է գործարարի ներկայացուցիչը: