«Վեսթ Հեմը» ցանկանում է ձեռք բերել «Ֆլամենգոյի» հարձակվող Գաբրիել Բարբոսային: Այս մասին հայտնի է դարձել իսպանական Fichajes-ին։
Բացի այդ, բրազիլացի հարձակվողի տրանսֆերին հավակնում են «Ատալանտան» և «Բրայթոնը»:
Transfermarkt-ը 25-ամյա Գաբիգոլի տրանսֆերային արժեքը գնահատում է 26 միլիոն եվրո: «Ֆլամենգոյի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Գաբիգոլն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 5 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։
























































