ԱՊԼ 27-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Էվերթոնին»:
Հյուրերը ունենալով տարածքային ու խաղային բացահայտ առավելություն՝ միայն խաղավերջում կարողացան բացել հաշիվը: Հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ հաղթական գոլը խփեց Ֆիլ Ֆոդենը:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 66 միավորով միանձնյա առաջատար է: Երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլն» ունի 60 միավոր: Կլոպի գլխավորած թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել: