«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը վերաշարադրել է Չեմպիոնների լիգայի պատմությունը։
Դուշանը երեկ խփեց Չեմպիոնների լիգայում նորեկների շրջանում ամենաարագ գոլը, հայտնում է Opta-ն: Նա գոլի հեղինակ դարձավ իր առաջին խաղի 31-րդ վայրկյանին՝ գրավելով «Վիլյառեալի» դարպասը (1-1)։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Անդրեաս Մելլերին, ով Դորտմունդի «Բորուսիայի» կազմում գոլի հեղինակ էր դարձել նույն «Յուվենտուսի» դեմ խաղում (37 վայրկյան):
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում թուրինցիները պայքարում են «Վիլյառեալի» հետ։
























































