«Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին երեկ անցկացրեց Չեմպիոնների լիգայում իր 18-րդ խաղը։
Էդուարդն իր կարիերայի ընթացքում 14-րդ անգամ անառիկ է պահել սեփական դարպասը Չեմպիոնների լիգայում։
Հիշեցնենք, որ «Չելսին» հաղթեց «Լիլին»: Ֆրանսիայի գործող չեմպիոնի դարպասը երկու անպատասխան գնդակ ուղարկվեց. Հավերցն ու Պուլիշիչը գոլեր գրանցեցին իրենց ակտիվում։
Ինչ վերաբերում է Մենդիին, ապա վիճակագրորեն նա ներկայումս Չեմպիոնների լիգայի պատմության ամենահուսալի դարպասապահն է, հայտնում է Opta-ն։ Նրա «չոր» հանդիպումների տոկոսը եվրագավաթներում այս պահին եզակի է:
























































