Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ։
Հանդիպման մեկնարկից 32 վայրկյան անց Դուշան Վլահովիչն առաջ մղեց «ծեր սինյորային»՝ ՉԼ-ում նորամուտը նշելով խփած գոլով։ 66-րդ րոպեին Դանի Պարեխոն վերականգնեց հաշվի հավասարությունը։
Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին Թուրինում։
























































