Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ ֆուտբոլային մրցաշարերը չպետք է անցկացվեն Ռուսաստանում։
«Ռուսաստանն ավելի ու ավելի է մեկուսացվում. Ռուսաստանը վտարվածի կարգավիճակ ունի…
Ոչ մի շանս չկա, որ ֆուտբոլային մրցաշարեր անցկացվեն Ռուսաստանում՝ մի երկրում, որը ներխուժում է անկախ պետություններ»,- Ջոնսոնի խոսքերն է մեջբերել լրագրող Ռոբ Հարիսն իր թվիթերյան էջում:։
Հաղորդվում է, որ ՈւԵՖԱ-ն չի պատրաստվում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ռուսաստանից տեղափոխել, սակայն կարող է դա անել, եթե Ուկրաինայի հետ հակամարտությունը ավելի սրվի։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ էր սահմանել Բորիս Ռոտենբերգի, Գենադի Տիմչենկոյի և ԲԿՄԱ-ի հովանավոր «Պրոմսվյազբանկի» դեմ: