«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը դեռ չի կողմնորոշվել ապագայի իր ծրագրերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անցյալ տարի Քեյնը ցանակնում էր հեռանակ թիմից, բայց ի վերջո մնաց ակումբում: Այժմ նա չի մտածում ապագայի մասին եւ չի շտապում նոր պայմանագիր քննարկել «Տոտենհեմի» հետ։
Բացի այդ, Քեյնը վաղուց էր ասոցացվում «Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխության հետ: Կա նաև Քեյնի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը։
Այս զարգացման վրա կարող է ազդել Մաուրիսիո Պոչետինոյի հնարավոր նշանակումը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչի պաշտոնում: