«Խիմկին» հայտարարել է գլխավոր մարզիչ Իգոր Չերևչենկոյի հեռանալու մասին։ Մասնագետի հետ պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ որոշմամբ։ Նրա հետ միասին թիմը լքել է նրա մարզչական շտաբը, հայտնում է ակումբի կայքը։
Չերևչենկոն «Խիմկին» գլխավորել է 2020 թվականի սեպտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմը Պրեմիեր լիգայում 2020/21 մրցաշրջանում զբաղեցրել է 8-րդ տեղը։
2021 թվականի հոկտեմբերի 25-ին Չերևչենկոն հեռացավ «Խիմկիից», բայց մեկ ամիս չանցած վերադարձավ թիմ։
«Շնորհակալություն թիմին, վարչական անձնակազմին և ղեկավարությանը իրենց պրոֆեսիոնալիզմի և աշխատասիրության համար: Մենք լավ աշխատանք կատարեցինք հավաքում, բայց այժմ թիմի հետ մեկ այլ մասնագետ կաշխատի։ Մենք պայմանավորվեցինք խզել պայմանագիրը «Խիմկիի» հետ։ Ակումբին հաջողություն եմ մաղթում ապագայում»,- ասել է Չերևչենկոն։