Կախա Քալաձեն աջակցել է Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտությունում։
Կիևի «Դինամոյի» և «Միլանի» նախկին խաղացողը խոսել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման մասին.
«Վրաստանը, որի տարածքի 20%-ը օկուպացված է, դատապարտում է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը։
Մենք՝ Վրաստանը, աջակցում ենք եղբայրական Ուկրաինային, ինչպես մեզ աջակցեց Ուկրաինան։ Ես հավատում եմ, որ շուտով և՛ Ուկրաինան, և՛ Վրաստանը կրկին կվերականգնեն իրենց ամբողջականությունը, և ես նրանց խաղաղություն եմ մաղթում»,- թվիթերում գրել է Թբիլիսիի քաղաքապետը։