«Միկայի» նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը կարող է գլխավորել «Խիմկին»։
Հանգստյան օրերին Խաբարովսկի ՍԿԱ-ի ներկայիս գլխավոր մարզչի հետ բանակցություններ է վարել «Խիմկին», հայտնում է Match TV-ն։
Յուրանն արդեն տեղեկացրել է Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Միխայիլ Դեգտյարևին, որ առաջարկ ունի ՌՊԼ ակումբից։ Յուրանի նշանակման հարցը կարող է որոշվել երեքշաբթի օրվա ընթացքում։
Այժմ ՌՊԼ-ում վերջին տեղում գտնվող «Խիմկիի» գլխավոր մարզիչն է Իգոր Չերևչենկոն։ Յուրանը 2016 թվականին մարզել է Երևանի «Միկան»։