ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով հետաքրքրված են Ա Սերիայի երեք ակումբներ։
«Միլանը», «Նապոլին» և «Ռոման» դիտարկում են 29-ամյա արգենտինացի խաղացողի թեկնածությունը, հայտնում է Calciomercato-ն:
«Միլանը» ցանկանում է երիտասարդացնել հարձակման գիծը, իսկ «Նապոլին» և «Ռոման» ծրագրում են ակտիվացնել մրցակցությունը կենտրոնական հարձակվողի դիրքում:
Իկարդին ՊՍԺ է տեղափոխվել 2019 թվականին «Ինտերից»: