Սերխիո Ագուերոն խոսել է հոր հետ հարաբերությունների մասին.
«Ինձ միշտ աջակցել է ընտանիքս և Բենջամինը (որդին), ինչը բոլոր ժամանակներում էլ հիմնարար նշանակություն ունի: Բացառություն էր իմ հայրը, ով ասում էր, որ իմ խաղը աղետալի է։ Նա շատ կոշտ էր և պահանջկոտ: Նա ինձ երբեք չի ասել, որ լավ եմ խաղում։ Երբ ես ավարտեցի կարիերաս դեկտեմբերի 15-ին, նա ասաց, որ ես լավագույն խաղացողն եմ, ում երբևէ տեսել է:
Նա միշտ միջոց էր փնտրում, որպեսզի ինձ վատ զգամ՝ չնայած գոլին կամ լավ խաղին։ Նույնիսկ երբ ես արդեն մեծ տղա էի և գոլ էի խփում, նա ասում էր, որ բախտս բերել է։ Նրա համար բավական չէր, որ ես մարզվում եմ ու խաղում։ Իսկ եթե փողոցում ինձ վատ էի պահում, ասում էր, որ չեմ խաղալու, չեմ մարզվելու։ Նա ստիպեց ինձ լաց լինել ամբողջ շաբաթ, մինչև նա փոխեց իր միտքը:
Այդ ամենն ինձ շատ լավ ծառայեց, և ես շատ բան սովորեցի: Այսօր ես ոչ մի ատելություն չունեմ իմ հոր նկատմամբ այն բանի համար, թե ինչպես էր նա վարվում ինձ հետ։ Նրա շնորհիվ ես սովորեցի գնահատել ֆուտբոլը և կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ ուզում էի։ Նա նույնիսկ թույլ չէր տալիս ինձ պարել, երբ ես իմ առաջին ակումբում էի՝ «Ինդեպենդիենտեում»: Ես լաց էի լիոնում, ես խոցելի էի»,- մեջբերում է Ագուերոյին TyC Sports-ը: