Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Հեկտոր Էրերան կարող է տեղափոխվել MLS:
Ինչպես տեղեկացնում է MLSsoccer-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Հյուսթոն Դինամոն»։
Ըստ աղբյուրի՝ «Հյուսթոնի» ղեկավարներն արդեն իսկ կապ են հաստատել 31-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Էրերան Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ատլեըիկոյի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։