«Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն վնասվածք է ստացել։ Այս մասին ասել է «կարմիրների» մարզիչ Յուրգեն Կլոպը:
Գերմանացի մասնագետի խոսքով, ֆուտբոլիստի մոտ մկանային վնասվածք է, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ նա լիովին պատրաստ կլինի։
ԱՊԼ 26 – րդ տուրում Կլոպի թիմը սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթել էր «Նորվիչին»։