«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գովեստի խոսքեր է ասել թիմի ֆուտբոլիստ Պեդրիի հասցեին, ով գոլի հեղինակ դարձավ «Վալենսիայի» դեմ խաղում։
«Մեր առաջին գոլը ֆանտաստիկ էր։ Առաջին կեսում մենք ավելի շատ էինք վերահսկում խաղը, ընդմիջումից հետո խաղում ավելի շատ էր դադարը։
Մենք ավելի լավն ենք դառնում։ Այս հաղթանակը մեզ հանգստություն է տալիս, բայց մինչև հինգշաբթի։
Պեդրին սուպերտաղանդ է։ Նա լավագույն խաղացողն է իր դիրքում, իսկ նա ընդամենը 19 տարեկան է»,- Չավիի խոսքերն է փոխանցում El Chiringuito TV-ն։
























































