Մադրիդի «Ռեալը» կողմնորոշվել է առաջիկա ամռան տրանսֆերային քաղաքականության հարցում։ «Արքայական ակումբը» մտադիր է հարձակման գիծն ուժեղացնել․ այլ մասշտաբային փոփոխություններ չեն սպասվում։ Այս մասին հայտնում է Marca-ն։
«Ռեալի» առաջնային նպատակն, իհարկե, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ու Դորտմունդի «Բորուսիայի» հարձկվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելն է։ Մադրիդյան ակումբի ղեկավարությունը մյուս թեկնածուներին կդիտարկի միայն այն դեպքում, եթե այս տրանսֆերները ձախողվեն։
Բացի դա, «Ռեալը» կդիտարկի նաև մի քանի խաղացողների հետ պայմանագրերի երկարաձգումը։
























































