Լոնդոնի «Արսենալը» կփորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում» , հայտնում է Tuttomercatoweb-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսը» ցանկանում է գնել Մորատայի տրանսֆերը «Ատլետիկոյից» ընթացիկ մրցաշրջանի վերջում, սակայն «Արսենալը» ցանկանում է «խլել» 29-ամյա ֆուտբոլիստին։ «Զինագործները» պատրաստ կլինեն պայմանագիր կնքել Ալվարոյի հետ, եթե ԱՊԼ-ի լավագույն քառյակում տեղ զբաղեցնեն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մորատայի գործակալն իր հաճախորդի տեղափոխության շուրջ հունվարին փորձել է համաձայնության գալ «Բարսելոնայի» հետ, բայց «Ատլետիկոն» չի ցանկացել ուժեղացնել իր անմիջական մրցակցին։
Ընթացիկ մրցաշրջանում Մորատան «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































