«Ռեալի» պաշտպան Էդեր Միլիատոն ցանկանում է մնալ մադրիդյան ակումբում, հայտնում է Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Աղբյուրի փոխանցմամբ, Միլիատոն չի ցանկանում հեռանալ «Ռեալից», քանի որ սկսել է կանոնավոր կերպով խաղադաշտ դուրս գալ 2021/22 մրցաշրջանում։
Հիշեցնենք՝ Միլիատոն «Պորտուից» է տեղափոխվել «Ռեալ» 2019 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնության 24 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































