ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն իր հիասթափությունն է արտահայտել այն առումով, որ երկրպագուները գրեթե չեն հետևում ազգային թիմի ելույթներին․
«Հիմա Բրազիլիայի հավաքականը հեռացել է երկրպագուներից։ Չգիտեմ, թե դա ինչպես տեղի ունեցավ, բայց մեր խաղերի մասին հիմա շատ քիչ է խոսվում։
Ցավալի է լինել Բրազիլիայի հավաքականի այն սերնդի մասնիկը, որը չի զգում իր կարևորությունը, երբ խաղում է»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
























































