«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոստովանել է,որ չգիտի՝ թե ակումբում ինչ դեր ունի Դարեն Ֆլետչերը։ Մանկունիացիների նախկին ֆուտբոլիստը հիմա զբաղեցնում է ՄՅՈՒ-ի տեխնիկական տնօրենի պաշտոնը․
«Ո՞րն է Ֆլետչերի դերն ակումբում․ անկեղծ ասած, չգիտեմ։ Ես կարող եմ ձեզ պատմել այն, թե ինչ է տեղի ունենում մարզումների և խաղերի ժամանակով։ Այդ առումով շատ լավ է, որ նա կա ակումբում»,- Ռանգնիկի խոսքերն է փոխանցում Utdreport-ը։
Այսօր՝ փետրվարի 20-ին, ՄՅՈՒ-ն հյուրընկալվելիս կխաղա «Լիդս Յունայթեդի» հետ՝ ԱՊԼ-ի 26-րդ տուրի շրջանակում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 18։00-ին։
























































