«Բարսելոնայի» 33-ամյա նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն, որը կարիերան ավարտել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով, պատմել է՝ ինչպես է որոշել վերադառնալ կատալոնական ակումբ․
«Չեմ ափսոսում, որ չվերադարձա «Ինդեպենդյենտե»։ Չէի կարող հրաժարվել «Բարսելոնայի» առաջարկից», շատ ուրախ էի թիմ վերադառնալու առթիվ: Շատ էի ցանկանում խաղալ Լեոյի հետ, իհարկե, հարցը գումարի մեջ չէր։
Մենք պարտվեցինք «Ռեալին», բայց ես ուրախ եմ, որ նրանց գոլ խփեցի՝ կարիերայիս վերջին գոլը:
Դեռ գտնվում եմ «Բարսելոնայի» ընդհանուր չատում, չգիտեմ՝ ինչու ինձ ոչ ոք այնտեղից չի հեռացրել»,- Ագուերոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ավելի վաղ Ագուերոն պատմել էր, որ մտադիր ընդգրկվել Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբում՝ Քաթարում կայանալիք 2022թ․ Աշխարհի առաջնությանը։ Նախկին ֆուտբոլիստն արդեն բանակցություններ է վարել Արգենտինայի ֆւոտբոլի ֆեդերացիայի և հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի հետ։
























































