Անգլիայի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-3 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»։
Չորրորդ րոպեին հյուրերին առաջ մղեց Դեյան Կուլուսևսկին՝ առաջին գոլը խփելով լոնդոնյան ակումբում։ 33-րդ րոպեին Իլկայ Գյունդողանը վերականգնեց հաշվի հավասարությունը։
59-րդ րոպեին Հարի Քեյնը երկրորդ անգամ առաջ մղեց «Տոտենհեմին»։ Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Ռիյադ Մահրեզը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը, սակայն երեք րոպե անց Կուլուսևսկու փոխանցումը գոլով եզրափակեց Քեյնը՝ դառնալով դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևելով լոնդոնցիներին։
«Մանչեսթեր Սիթին» չկարողացավ շարունակել անպարտելիության շարքը, որը բաղկացած էր 13 խաղից, սակայն 63 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տոտենհեմը» վաստակեց 39 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական։
























































