Անգլիայի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Նորվիչին»։
48-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Միլոտ Ռաշիցան, սակայն Սադիո Մանեի, Մոհամեդ Սալահի և Լուիս Դիասի գոլերն օգնեցին մերսիսայդցիներին՝ վաստակել հերթական երեք միավորը։
Յուրգեն Կլոպի սաները վաստակեցին 54 միավոր և զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը։ «Նորվիչը» 17 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
«Արսենալը» 2-1 հաշվով հաղթեց «Բրենտֆորդին»։ «Զինագործների» կազմում գոլի հեղինակ դարձան Էմիլ Սմիթ Ռոուն և Բուկայո Սական։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Քրիստիան Նորգարդը։
Միկել Արտետայի սաները վաստակեցին 42 միավոր և զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը։ «Բրենտֆորդը» 24 միավորով 14-րդ տեղում է։
«Չելսին» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթանակի հասավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։ Միակ և հաղթական գոլը 89-րդ րոպեին խփեց Հաքիմ Զիյեշը։
Թոմաս Տուխելի սաները վաստակեցին 50 միավոր և եզրափակում են լավագույն եռյակը։ «Քրիսթալ Փելասը» 26 միավորով 13-րդ տեղում է։
























































