Կատալոնական «Բարսելոնայի» 33-ամյա արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն, ով ավարտել է կարիերան սրտի հետ կապված խնդիրների պատճառով, պատրաստ է օգնել ազգային թիմին և մարզչական շտաբ մտնել Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ում։
«Ես կգնամ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս շաբաթ մենք հանդիպում կունենանք։ Ես ուզում եմ այնտեղ լինել:
Պատրաստ եմ միանալ մարզչական շտաբին. մենք արդեն զրուցել ենք գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի, ինչպես նաև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլաուդիո Տապիայի հետ։ Մենք պետք է փորձենք սա:
Ես ուզում եմ այնտեղ լինել, բայց ո՞րն է իմ դերը: Իրականությունն այն է, որ եթե գնամ աշխարհի առաջնություն, տղաների հետ կլինեմ, կմարզվեմ։ Դա խնդիր չէ։ Ցանկանում եմ այնտեղ լինել, որպեսզի նրանց մոտիվացնեմ»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։