«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի երկրորդ հատվածում թիմի նպատակների մասին։
«Չելսին» այս պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:
«Մենք առաջատարից հետ ենք մնում 16 միավորով։ Դա չափազանց շատ է. մենք պետք է իրատես լինենք՝ մեր հիմնական նպատակը լավագույն 4-ում տեղ զբաղեցնելն է։
Մրցաշրջանի վերջում կնստենք ու կհասկանանք, թե ինչ ենք արել։ Մենք կբարելավենք մեր խաղը, բայց հիմա պետք է իրատես մնալ և հասկանալ, թե ինչի համար ենք պայքարում»,- մեջբերում է Տուխելին Sky Sports-ը:
























































